Ինգուշեթիայի նախկին նախագահը՝ ՌԴ ՊՆ փոխնախարար

Այսօր՝ հուլիսի 7–ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով Ինգուշեթիայի Հանրապետության նախկին նախագահ Յունուս–Բեկ Եվկուրովը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Եվկուրովին նաև շնորհվել է գեներալ–լեյտենանտի կոչում։

Եվկուրովի զինվորական կարիերան սկսվել է 1982–1984թթ․ Խաղաօվկիանոսյան նավատորմում ժամկետային ծառայությունից։ Մասնակցել է չեչենական երկրորդ պատերազմին, 1999 թվականին Բոսնիա և Հերցեգովինայի ռուսական խաղաղապահների կազմում մասնակցել է Կոսովոյում մարտական գործողությունների։ Զբաղեցրել է ղեկավար պաշտոններ օդադեսանտային ստորաբաժանումներում։

2000 թվականին Եվկուրովին շնորհվել է ազգային հերոսի կոչում, 2004–2008 թթ․ եղել է Պրիվոլժսկ–Ուրալյան ռազմական շրջանի* հետախուզության պետի տեղակալ։ 2008–2019 թթ․ Ինգուշեթիային Հանրապետության նախագահն էր։ Նախագահի պաշտոնից հրաժարականի պատճառը Ինգուշեթիայում սկսված բողոքի ցույցերն էին՝ կապված Ինգուշեթիայի սահմանամերձ մի քանի տարածքների Չեչնիային միացնելու որոշումից։

* 2010 թվականի սեպտեմբերի 20–ին Պրիվոլժսկ–Ուրալյան և Սիբիրյան ռազմական շրջանների հիմքով կազմավերվել է Կենտրոնական ռազմական շրջանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *