Ուզբեկստանը բանակը կհագեցնի ռուսական սպառազինությամբ

Ռուսաստանը մինչև 2020 թվականը Ուզբեկստանին կփոխանցի 12 միավոր Մի–35Մ մարտական ուղղաթիռ, որոնցից 4–ը՝ 2019 թվականի ընթացքում։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Ավելի վաղ՝ 2017 թվականին, կնքվել էր 12 միավոր ուղղաթիռի գնման պայմանագիր։

Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը Նկարը՝ «Вертолеты России» կայքից
Ռուսաստանյան Մի-35Մ հարվածային ուղղաթիռը Նկարը՝ «Вертолеты России» կայքից

Բացի ուղղաթիռներից Ուզբեկստանը մտադիր է ձեռք բերել նաև ԲՏՌ–82Ա զրահամեքենաներ։ Նշվում է, որ զրահամեքենաները Ուզբեկստանը ստանալու է առանց Կալաշնիկովի գնդացիրի, ռադիոկայանի և ծրագրային որոշ համակարգերի և խնայած գումարի հաշվին ձեռք է բերելու ավել քանակությամբ ԲՏՌ–82Ա–եր։

Ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ. լուսանկարը «Վիկիպեդիայից»
Ռուսաստանյան արտադրության ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչ. լուսանկարը «Վիկիպեդիայից»

Մեկ այլ հրապարակման մեջ «ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Ուզբեկստանը պատրաստվում է Ռուսաստանին պատվիրել իր ավիապարկի ՄիԳ–29 կործանիչների արդիականացումը, որոնցից շահագործվում են 12 միավոր (ևս 18 միավոր ՄիԳ–29 չի շահագործվում)։ Ուզբեկստանը հնարավոր է նաև գնի ռուսական «Սոպկա–2» ռադիոլոկացիոն կայաններ։

Հավելենք, որ Ուզբեկստանը հնարավոր է նաև ձեռք բերի Սու–30ՍՄ կործանիչներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *