Ուզեբկստանը տեղեկացրել է ռուսական կողմին Սու–30ՍՄ կործանիչներ գնելու ցանկության մասին։ Երկիրը նախատեսում է կործանիչները գնել Ռուսաստանի տրամադրած վարկի միջոցով։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Գործակալությունը չի նշում է, թե ինչ քանակի մասին է խոսքը։ Ուզբեկստանի՝ Սու-30-երով հետաքրքրվածության մասին տեղեկությունը հաստատել են Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայությունից։
Բացի Ռուսաստանից, հետխորհրդային երկրներից Սու–30Սմ կործանիչ ունի Ղազախստանը։ Իսկ Հայաստանն ու Բելառուսը պատվիրել են Սու–30ՍՄ կործանիչներ, սակայն դեռ չեն ստացել։ Հայաստանի դեպքում կործանիչների մատակարարումը սպասվում է 2020 թվականի սկզբին։
Սու–30ՍՄ–ի անձնակազմը 2 հոգի է, առավելագույն արագությունը՝ 2100 կմ/ժ։ Կործանիչը կարող է թռիչք իրականացնել մինչև 3000 կմ հեռավորության վրա, իսկ թռիչքի առաստաղը 17,3 կմ է։