Ադրբեջանը և «Вертолеты России» հոլդինգը մեկական Մի-8ԱՄՏ և Մի–8ՄՏՎ–1 ուղղաթիռների վերանորոգման պայմանագիր են կնքել։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի արդյունաբերության նախարարության կայքը։
Ուղղաթիռները հավանաբար վերանորոգելու են Вертолеты России հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերության համատեղ ստեղծած սպասարկման կենտրոնում։
2018-ին հայտնի էր դարձել, որ կենտրոնում արդեն ադրբեջանական մեկ ուղղաթիռ վերանորոգվել է, քննարկվում էր երկրորդ ուղղաթիռի վերանորոգումը։
Արդյունաբերության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ ուղղաթիռների սպասարկման և վերանորոգման կենտրոն ստեղծելու աշխատանքները շարունակվում են։ Նշենք, որ կենտրոնն արդեն գործում է, սակայն առայժմ նախատեսված է տեղային վերանորոգման համար, եթե զարգացվի, ապա կարող է դառնալ սպասարկման և վերանորոգման լիարժեք կետ։