Չինաստանն արդիականացնում է իր 152 մմ–անոց հաուբիցները

Չինաստանն արդիականացնում է ավելի քան 50 տարի իր բանակում շահագործվող 152 մմ տրամաչափով Type 66 հաուբիցները։ Քարշարկվող հաուբիցի համար մշակվել է լազերային ուղղորդվող արկեր, որոնք կարող են թիրախը խոցել ճշգրտորեն՝ անմիջապես լազերային ուղղորդումով։

Այս մասին հայտնում է չինական Globaltimes կայքը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ որպես նշանառու կարող են օգտագործվել ԱԹՍ–ներ։

Type 66 հաուբիցները Չինաստանի սպառազինության մեջ են 1966 թվականից։ Դրանք խորհրդային արտադրության Դ–20 հաուբիցների լիցենզավորված կրկնօրինակներն են։ Նշենք նաև, որ Դ-20 հաուբիցներից առկա է նաև ՀՀ ԶՈւ սպառազինությունում:

Type 66. նկարը՝ armyrecognition.com
Type 66. նկարը՝ armyrecognition.com

Հրետանային միջոցը նախկինում ևս արդիականացվել է՝ տեղադրվելով անվավոր շասսի վրա, քարշարկվողից վերածվելով ինքնագնաց հրետանային համալիրի: Չինաստանի սպառազինության մեջ առկա է նաև 1980–ականներին մշակված 152 մմ–անոց Type 83 ինքնագնաց հաուբիցը, որի հիմքում կրկին Type 66–ն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *