Թուրքիան Հյուսիսային Կիպրոս է տեղափոխել 42 տանկ. հունական ԶԼՄ

Ըստ հունական ԶԼՄ-ների՝ Թուրքիան իր կողմից օկուպացրած Հյուսիսային Կիպրոս է տեղափոխել 42 միավոր գերմանական Leopard-2A4 տանկ։ Հունական աղբյուրները պնդում են, որ դա խախտում է Գերմանիայի և ԱՄՆ–ի՝ իրենց արտադրած զինտեխնիկան Կիպրոսում շահագործելու արգելքը։

Այս մասին հայտնում է հունական tovima կայքը: Թեմային անդրադարձել են հունական մի շարք այլ լրատվամիջոցներ:

Նշվում է՝ որ տանկերը Հյուսիսային Կիպրոս են տեղափոխվել Թուրքիայի Էգեյան բանակից։ Ավելացնենք, որ Հյուսիսային Կիպրոսում տեղակայված թուրքական զորախումբը ևս մտնում է Թուրքիայի ԶՈւ Էգեյան բանակի մեջ:

Հյուսիսային Կիպրոսում տեղակայված է և գործում է Թուրքիայի ԶՈւ Էգեյան բանակի 14-րդ զրահատանկային բրիգադը: Ամենայն հավանականությամբ, տանկեր տեղափոխելու դեպքում դրանք պետք է համալրեն հենց այս բրիգադի շարքերը: Բրիգադի սպառազինությունից մեզ հայտնի են ամերիկյան արտադրության M-60 տանկեր: Leopard-2A4 տանկերի տեղակայումը հնարավոր է բացատրվի բրիգադի սպառազինության թարմացմամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *