Թալիբները բաց են թողել Աֆղանստանի բանակի 42 զինծառայողի

Հուլիսի 4-ին «Թալիբան» շարժման զինյալները բաց են թողել Ջովզջան նահանգում գերի ընկած Աֆղանստանի ազգային բանակի 42 զինծառայողի։

Այս մասին հայտնում է աֆղանական Pajhwok գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ զինծառայողները գերեվարվել էին, երբ «Թալիբանի» զինյալները գրավել էին Ջովզջան նահանգի Քուշ–Թափա բնակավայրը։ Նշվում է, որ գերությունից վերադարձածներից 4 զինծառայող նախկինում համարվում էին անհետ կորած։

Նշենք, որ անցած ամիս՝ հունիսի 1–ին, զինյալների և ոստիկանների բախումի հետևանքով զոհվել էր 9 ոստիկան, իսկ ապրիլի 4–ին «Թալիբանի» շուրջ 500 զինյալ գրավել էին կառավարական ուժերի մի քանի կարևոր դիրքեր, վերցրել ռազմավար։

2018 թվականի հունվար–հունիս ամիսների ընթացքում, Աֆղանստանում զինված բախումների հետևանքով զոհվել է մոտ 1700 քաղաքացիական մարդ։ Նույն տարում «Թալիբանի» և «ԻՊ»–ի կազմակերպած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 900 մարդ։

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն են իրականացնում նաև հայ խաղաղապահները, ովքեր Մազարի Շարիֆ քաղաքում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *