Թուրքիայում 6000 եվրո կվճարեն չծառայելու համար

Թուրքիայում քննարկվում են պարտադիր զորակոչին չներկայացած անձանց համար վճարման նոր չափը։

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն օրերս հանդիպել է արտասահմանում գործող թուրքական կազմակերպությունների անդամների հետ, որի ժամանակ քննարկվել է այն գումարի չափը, որոնք պետք է վճարեն արտասահմանում աշխատող զինապարտները՝ պարտադիր զինվորական ծառայություն չմեկնելու համար։

Զինծառայողները Թուրքիայում

Զինծառայողները Թուրքիայում

Ըատ 2011 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի՝ զորակոչին չմասնակցած, սակայն դրան ենթակա տղամարդիկ պարտավորվում էին 10 հազար եվրո վճարել պետությանը, ինչպես նաև վերացվում էր 21 օր տևող զինվորական պարտադիր դասընթացը։

Այժմ Էրդողանի կառավարությունը քննարկելու է վճարման չափը իջեցնելու հարցը՝ դարձնելով այն 6000 եվրո (շուրջ 3,246.030 ՀՀ դրամ)։

Նշենք, որ մինչ 2011 թվականի դեկտեմբերյան որոշումը՝ այս վճարումը կազմում էր 5,120 եվրո։

Նշենք, որ այս օրենքը տարածվում է Թուրքիայի տարածքից դուրս աշխատանքի մեկնած զինապարտների վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *