Հուլիսի 1–ին մեկնարկել է միջազգային See Breeze-2019 ծովային զորավարժությունը։ Զորավարժությանը մասնակից երկրների թվում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրները՝ այդ թվում Ուկրաինան, Վրաստանը և Թուրքիան:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՊՆ–ն, հավելելով, որ զորավարժության բացման արարողությունը եղել է Օդեսայում։
Navytimes կայքի հաղորդմամբ՝ զորավարժությունը տևելու է 12 օր, մասնակցում են 19 երկրի 3000 զինվորական։ Sea Breeze–ին ներգրավված են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների 32 նավ և 24 ինքնաթիռ։
Բացի վերը նշված երկրներից, զորավարժությանը մասնակցում են Իտալիան, Կանադան, Բուլղարիան, Միացյալ Թագավորությունները, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան, Մոլդովան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Հունաստանն ու Նորվեգիան։
Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների զորավարժության զուգահեռ Սև ծովում նաև վարժանքներ է սկսել Ռուսաստանը։ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ենթակայության Սևծովյան նավատորմը խաղարկում է քաղաքացիական և բեռնափոխադրող նավերին անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տալու սցենար։ Սրան զուգահեռ Սևծովյան նավատորմի առափնյա պաշտպանության ստորաբաժանումները «Բալ» և «Բաստիոն» հրթիռային համալիրներով ուսումնական կրակ են վարել պայմանական հակառակորդ ծովային օբյեկտների վրա։