Հուլիսի 1-ի գիշերը Նիկոսիայի թուրքական մասի հյուսիսային հատվածում ընկել էր այն ժամանակ դեռևս անհայտ օբյեկտ, ինչի պատճառով հրդեհ էր բռնկվել: Հրապարակվեցին նաև օբյեկտի մնացորդներից լուսանկարներ, որոնք նույնականացվում են Ս-200 ԶՀՀ-ի 5Վ28 հրթիռի հետ:
Քննարկվող ու հավանական համարվող տարբերակներն էին ԱԹՍ-ն կամ հրիթռը, մասնավորապես Ս-125 կամ Ս-200 ԶՀՀ-ների հրթիռները: Կիպրոսից լրագրող Նաթան Մորլին հրապարակեց նաև լուսանկարներ, որտեղ այդ օբյեկտի մնացորդների վրա կար ռուսերեն գրառումներ: Լուսանկարի հրապարակումից հետո արդեն պարզ դարձավ, որ բեկորը և դրա վրայի գրառումը նույնական են Ս-200-ի հրթիռի հետ:
Հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել էր Սիրիայից, քանի որ նույն ժամանակահատվածում Իսրայելի օդուժը հարվածներ էր հասցրել Դամասկոսին, իսկ սիրիական ՀՕՊ-ը արձագանքել էր դրան: