Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը Մինսկում հուլիսի 3-ին կմասնակցի Բելառուսի անկախության օրվան նվիրված զորահանդեսին։ Ներկա է լինելու նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ Հասանովը Բելառուս կմեկնի այսօր՝ հուլիսի 2-ին, որտեղ պաշտոնական հանդիպումներ կունենա բելառուս գործընկերների հետ։
Նշենք, որ Բելառուսում անցկացվելիք զորահանդեսին մասնակցելու են նաև Ռուսաստանի և Չինաստանի ԶՈւ զորախմբերը։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 23-ին էլ Ադրբեջանի ԶՈւ պատվիրակությունը մասնակցեց Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացված զորահանդեսին։ Զորահանդեսին մասնակցում էր խաղաղապահ ուժերի ստորաբաժանում: