Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ստոկհոլմ

ԶՈւ ԳՇՊ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ին մեկնել է Ստոկհոլմ:

Գեներալ-գնդապետ Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Շվեդիայի մայրաքաղաքում մասնակցելու է ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին։

NATO

Համաժողովն անցկացվում է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո:

«Գործընկերության հեռանկարները» խորագրով համաժողովը, որը նախագահում է վերափոխումների դաշնակցային հրամանատար գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը:

Այցը կավարտվի հունիսի 28-ին, տեղեկացնում է ՊՆ մամուլի շառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *