[Լրացված] Հունիսի 26-ին մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող

Մահացել է ՀՀ ԶՈւ զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Մահվան հանգամանքները պարզվում են: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Ցավալի լուր. Մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը: Հանգամանքները պարզվում են:

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Mittwoch, 26. Juni 2019

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է վնասվածք:

Դեպքի առթիվ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *