Ռուսաստանի ԶՈւ Ղրիմում տեղակայված օդադեսանտային գումարտակի 2 պայմանագրային զինծառայողներ վարժանքների ժամանակ դժբախտ պատահարի արդյունքում մահացել են։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը։ Դեսանտները վարժանքների ընթացքում վայրէջք են կատարել ջրի վրա, ինչից հետո, չկարողանալով ազատվել պարաշյուտից, խեղդվել են։
Նշենք, որ Ղրիմի օդադեսանտային գումարտակը գտնվում է Հարավային ռազմական շրջանի 7–րդ օդադեսանտային դիվիզիայի ենթակայության տակ և նախատեսվում է այդ գումարտակի հիմքի վրա կազմավորել օդադեսանտային գունդ։
Ռուսաստանում խաղաղ ժամանակ հատուկ գործողություններում զոհվածների մասին տեղեկությունը համարվում է պետական գաղտնիք: Ընդ որում՝ այդ օրենքը ընդունել են Սիրիա զորախումբ ուղարկելուց առաջ: