Հայտնի են «Պատիվ ունեմ» ծրագրի քննությունների վայրն ու օրը

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Պատիվ ունեմ» ծրագրի մրցույթին մասնակցելու համար քննությունը անցկացվելու է հունիսի 27-ին և հունիսի 28-ին:

Թեստավորման նմուշ-թեստերը տեղադրված են «Գնահատման և թեստավորման կենտրոնի» www.atc.am կայքի «Պատիվ ունեմ 2019» 

դաշտում: Թեստավորումն իրականացվելու է բնագիտական՝ բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների, և ընդհանուր զարգացվածության թեստերով՝  դասակի հրամանատարների պատրաստություն անցնելու դիմած քաղաքացիների համար:  Նմուշ-թեստերի միջոցով դիմորդները հնարավորություն կունենան ծանոթանալ առաջադրանքների նմուշներին և դրանց բարդության մակարդակին: 

Հունիսի 27-ին Երևանի թիվ 189 դպրոցում կանցկացվի  բժշկական մասնագիտություն պահանջող պաշտոնների դիմած քաղաքացիների թեստավորումը:

Ոչ բժշկական մասնագիտություններով ծառայության անցնելու համար դիմածների թեստավորումը կանցկացվի հունիսի 28-ին՝ Երևանի թիվ 11 և 189 դպրոցներում:

Ծրագրի մասնակիցները իրավունք ունեն բուհում անվճար սովորել և ուսման ժամկետով զինծառայությունից տարկետում ստանալ։ Ուսման և զինվորական պատրաստության ավարտից հետո կնքվում է պաշտպանության նախարարության նշած վայրում զինծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր։

2 տարի որպես սպա ծառայելուց հետո 2 տարվա ընթացքում կարող է Հայաստանում մագիստրատուրա ընդունվել և սովորել անվճար։

Այս պահին «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցում է շուրջ 320 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *