Հունիսի 21-ին Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:
Քննարկվել են ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթ ուղղությունների, ՀԱՊԿ հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանի արագ արձագանքման հավաքական ուժերի, հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ համատեղ պատրաստության միջոցառումների հետ կապված մի շարք հարցեր: