ՀՀ-ն բանակցում է Հնդկաստանից և Չինաստանից ռազմական արտադրանք գնելու հարցով

ՀՀ պաշտպանության նախարարությունը Չինաստանի և Հնդկաստանի գործընկերների հետ բանակցություններ է վարում սպառազինության ձեռքբերման հարցով։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «Ազատության» եթերում նշել է, որ համագործակցությունից արդեն շոշափելի արդյունքներ կան։

Փոխնախարարը, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Հայաստանը
սպառազինության ձեռքբերման հարցում բացի Ռուսաստանից այլ երկրների հետ համագործակցո՞ւմ է, թե՞ ոչ, մասնավորապես ասել է.

Արևելքի գործընկերների հետ մենք ունենք շատ շոշափելի արդյունքներ։ Մասնավորապես մեր չինացի գործընկերների հետ, հնդիկ գործընկերների հետ որոշակի քննարկումներ ունենք։

Բալայանը նաև հայտնել է, որ շուտով ՊՆ–ն կկարողանա որոշակի մանրամասներ հաղորդել արևելքի երկրների հետ համագործակցության արդյունքներից։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կապված նոր զինատեսակ ստանալու մասին՝ պաշտպանության փոխնախարարը ասել է, որ գերատեսչությունը առաջնահերթություն է տալիս ճշգրիտ և գերճշգրիտ զինատեսակներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *