Արտակ Դավթյանը կմեկնի Մոսկվա

Հունիսի 21-ին ՀՀ զինված ուժերի ԳՇ պետ Արտակ Դավթյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են 2019–ի ընթացքում համատեղ անցկացվելիք միջոցառումների մանրամասները։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

ՀԱՊԿ ռազմական կոմիտեի կազմի մեջ են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ու Ղրղզստանի ԳՇ պետի առաջին տեղակալը։

Հիշեցնենք, որ մայիսի 22–ին Բիշքեկում կայացել էր ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում խորհուրդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առաջադրել էր Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը, սակայն Զասի թեկնածությունը պաշտոնին դեռ պետք է հաստատվի աշնանը կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *