Թուրքիայի զինված ուժերը փնտրում է նախկինում հայտնի ֆուտբոլիստ Քուբիլայ Թյուրքյըլմազին՝ զորակոչից խուսափելու համար։
46-ամյա Թյուրքյըլմազը Թուրքիայի և Շվեյցարիայի քաղաքացիություն ունի։ Հարձակվողը հանդես է եկել Շվեյցարիայի ազգային հավաքականի կազմում, ինչպես նաև պաշտպանել է թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի գույները։
Թյուրքյըլմազը հայտարարել է, որ պարտադիր զինվորական ծառայությունն անցել է Ժնևում, սակայն Թուրքիայի օրենքները պահանջում են, որպեսզի այդ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք պարտադիր զորակոչվեն երկրի զինված ուժեր։
Թուրք ֆուտբոլիստն այս ամառ պատրաստվում էր այցելել Ստամբուլ, որտեղ պիտի ներկայացվեր որպես Ստամբուլում ՖԻՖԱ-ի դեսպան։ Սակայն Թուրքիա ժամանելուն պես նա կարող է լուրջ խնդիրներ ունենալ՝ կապված պարտադիր զինծառայությունից խուսափելու հետ։