Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, անդրադառնալով մայիսյան զորավարժությունների ընթացքում հայկական կողմից իրեն թիրախավորելու մասին լուրերին, հակասել է իր իսկ ղեկավարած գերատեսչության նախկինում հայտնած լուրին:
Հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում Հասանովը հայտնել է, որ «ՀՀ ստորաբաժանումներից 38 կմ հեռավորություն վրա է եղել, իսկ հայերը 35 կմ հեռահարության ոչ մի հրանոթ չունեն, հայերն իրեն ինչպե՞ս կարող էին խփել»:
Սակայն այդ զորավարժությունների ժամանակ` մայիսի 22-ին, Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնել էր, որ Հասանովը եղել է առաջնագծում, հրապարակմանը կից նույնիսկ հրապարակվել է տեսանյութ:
Հասանովի հունիսի 18-ի ասուլիսից և Ադրբեջանի ՊՆ-ի մայիսի 22-ի հրապարակումներից հնարավոր են հետևյալ տարբերակները՝
- Հասանովի այցելած «առաջնագիծը» իրականում 38 կմ խորության վրա է հայկական դիրքերից:
- Հասանովը չի ստում, բայց Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե Հասանովը առաջնագծում է։
- Հասանովն է ստում, որ եղել է հայկական հրետանու համար անհասանելի հեռավորության վրա։
Մենք հակված ենք վերջին տարբերակին, որ Հասանովը առաջնագիծ այցելել է։