Թուրքական 5-րդ սերնդի կործանիչն առաջին անգամ կցուցադրվի Փարիզում

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերության արտադրության TF-X (Turkish Fighter X) կործանիչի նախատիպն առաջին անգամ ցուցադրվելու է Փարիզում, հունիսի 17–23-ն անցկացվելիք ավիաշոուի ընթացքում։

Այս մասին իրենց պաշտոնական թվիթերյան էջում գրել են TAI ընկերությունից։

Ռուսական «ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում թուրքական ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ այժմ աշխատանքներ են տարվում մշակվող օրինակի թռիչքամարտավարական բնութագրի վրա։

Ավելի վաղ՝ այս տարվա մարտի 2–ին, Թուրքիայի փոխնախագահը հայտարարել էր, որ կործանիչը պատրաստ կլինի 2023–ին, առաջին թռիչքը նախատեսվում է 2026–ին, իսկ շահագործման կհանձնվի 2031–ին։ Այս ինքնաթիռի մշակմամբ համատեղ զբաղվում են «Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) և բրիտանական BAE ընկերությունները։ 

TF-X կործանիչի մարտավարատեխնիկական բնութագիրը, ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝

  • Առավելագույն բարձրությունը՝ ~16,8 կմ
  • Առավելագույն արագությունը՝ 2 մախ (~2470 կմ/ժ)
  • Գործողության շառավիղը՝ ~1000 կմ 
  • Առավելագույն թռիչքային զանգվածը՝ ~27200 կգ
  • Երկարությունը՝ 19 մ
  • Թևերի բացվածքը՝ 12 մ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *