Անցած շաբաթ հակառակորդը ականանետ և նռնականետ է կիրառել ՊԲ դիրքերի ուղղությամբ

Հունիսի 4-ին հակառակորդը, բացի հրաձգային զինատեսակներից, ՊԲ հյուսիսային հատվածի դիրքերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (25 արկ):

Պաշտպանության բանակի կայքը հայտնում է, որ ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի սադրանքը լռեցնելու համար դիմել են համապատասխան գործողությունների՝ շարունակելով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *