Մեր «Իսկանդերները» բավարար են, ՌԴ-ից նոր զենք ենք ուզում ստանալ․ վարչապետ

Հայկական բանակի «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների քանակը բավարար է։ Սակայն Հայաստանը ցանկություն ունի ստանալ մեկ այլ զինատեսակ՝ ոչ փոքր (Немаленькое)։

Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի» գործակալության հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի հետ քննարկել են նոր «Իսկանդերներ» գնելու հարց։

Հիշեցնենք, որ Հայաստանը «Իսկանդեր» համակարգի առաջին գնորդն է։ ՀՀ ԶՈւ «Իսկանդեր-Է» համալիրը զինված է 9Կ720 մինչև 300 կմ հեռահարությամբ հրթիռներով։ Օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրից ունեն նաև Ալժիրի զինված ուժերը։

Ամիսներ առաջ Հայաստանը Ռուսաստանի հետ համաձայնության եկավ նաև Սու-30ՍՄ կործանիչներ գնելու շուրջ։ 4 միավոր ինքնաթիռը արդեն պատվիրված է, նախատեսվում է գնել ևս 8-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *