Իսրայելական IAI (Israel Aerospace Industries) ընկերությունը ևս մեկ անօդաչու թռչող սարքով է համալրել իր Heron ԱԹՍ–ների ընտանիքը։ Նոր անօդաչու սարքը՝ T-Heron–ը առաջին անգամ ցուցադրվելու է հունիսի 17–23–ը անցկացվելիք Փարիզի ավիացուցահանդեսին։
Այս մասին հայտնում է Janes ռազմական հանդեսը։
Ըստ արտադրողի՝ T-Heron անօդաչու թռչող սարքը ունի հետևյալ թռիչքատեխնիկական բնութագիրը՝
- Առավելագույն արագություն – 220 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն բարձրություն – 7 կմ
- Թռիչքի տևողություն – 24 ժամ
- Օգտակար բեռնատարողություն – 180 կգ
- Թևերի բացվածք – 10,6 մետր
- Երկարություն – 7,3 մետր
Heron ընտանիքի Heron-1/RPA ԱԹՍ–ներից կա նաև Ադրբեջանական բանակում։ Heron-1/RPA-ն կարող է զարգացնել մինչև 230/180 կմ/ժ արագություն, թռիչքի առավելագույն բարձրությունը 9,1/10 կմ է, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։
One response to “Իսրայելական ընկերությունը նոր ԱԹՍ է ներկայացնելու”