Իսրայելական ընկերությունը նոր ԱԹՍ է ներկայացնելու

Իսրայելական IAI (Israel Aerospace Industries) ընկերությունը ևս մեկ անօդաչու թռչող սարքով է համալրել իր Heron ԱԹՍ–ների ընտանիքը։ Նոր անօդաչու սարքը՝ T-Heron–ը առաջին անգամ ցուցադրվելու է հունիսի 17–23–ը անցկացվելիք Փարիզի ավիացուցահանդեսին։

Այս մասին հայտնում է Janes ռազմական հանդեսը։

Ըստ արտադրողի՝ T-Heron անօդաչու թռչող սարքը ունի հետևյալ թռիչքատեխնիկական բնութագիրը՝

  • Առավելագույն արագություն – 220 կմ/ժ
  • Թռիչքի առավելագույն բարձրություն – 7 կմ
  • Թռիչքի տևողություն – 24 ժամ
  • Օգտակար բեռնատարողություն – 180 կգ
  • Թևերի բացվածք – 10,6 մետր
  • Երկարություն – 7,3 մետր
Իսրայելական IAI ընկերության T-Heron ԱԹՍ, նկարը՝ Janes-ի
Իսրայելական IAI ընկերության T-Heron ԱԹՍ, նկարը՝ Janes-ի

Heron ընտանիքի Heron-1/RPA ԱԹՍ–ներից կա նաև Ադրբեջանական բանակում։ Heron-1/RPA-ն կարող է զարգացնել մինչև 230/180 կմ/ժ արագություն, թռիչքի առավելագույն բարձրությունը 9,1/10 կմ է, իսկ թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։

One response to “Իսրայելական ընկերությունը նոր ԱԹՍ է ներկայացնելու

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *