Հունիսի 5–ին՝ ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, Ռուսաստանը ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներին հրավիրել է մասնակցելու «Բանակ–2019» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
«Բանակ–2019» ֆորումը թվով 5–րդն է լինելու և անցկացվելու է հունիսի 25–30–ին։ Հայաստանը նախորդ տարիներին նույնպես մասնակցել է այս ռազմատեխնիկական ֆորումին (1,2,3)։
«ՏԱՍՍ» գործակալությունը նաև հայտնում է, որ պաշտպանության նախարարների խորհուրդը համաձայնեցրել է մինչև 2025 թվականի ռազմական համագործակցության պլան։ Ծրագրվել է նաև 2020–ին համատեղ անցկացվելիք զորավարժություններն և բանակային խաղերը։ Նախատեսվում է անցկացնել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի զորավարժություն մարտական կրակով։