Թուրքիայի հետ Ս–400-ների խնդրով զբաղվող խորհրդի ստեղծումը չի լուծելու իրավիճակը. Պենտագոն

ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում Թուրքիայի կողմից ռուսական Ս–400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու ու լուծելու համար Անկարան Վաշինգտոնին առաջարկել էր ստեղծել հատուկ հանձնաժողով, սակայն այժմ ՆԱՏՕ–ի, Ռուսաստանի և Եվրոպայի հարցերով Պենտագոտնի մամուլի խոսնակ Էրիկ Փահոնը հայտարարել է, որ այդ հանձնաժողովը, մինևնույնն է, չի փոխելու այս հարցում ԱՄՆ դիրքորոշումը։

Այս մասին Պենտագոնի մամուլի քարտուղարը խոսել է թուրքական «Ահվալ» գործակալության հետ։ Փահոնը հայտարարել է, որ ԱՄՆ–ն ու Թուրքիան համագործակցում են տարբեր աշատանքային խմբերով ու ավելին՝ «Վաշինգտոնը պատրաստ է տարբեր հարցերի շուրջ մի քանի հանձաժողովներ ստեղծել», սակայն Ս–400-ների գնման հարցում ԱՄՆ–ն իր դիրքորոշումը չի փոխել։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ տարբեր այլ հարցերում համագործակցել, սակայն այս հարցում մեր դիրքորոշումը հստակ է»,– ասել է Փահոնը, անդրադարձառնալով մայիսի 31-ին ամերիկյան Bloomberg գործակալության հրապարակած այն տեղեկությանը, թե Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։

Հիշեցնենք, որ Bloomberg գործակալության տեղեկություններով՝ երկու ղեկավարները քննարկել էին, թե ինչով պետք է զբաղվի նոր ստեղծվող մարմինը։ Էրդողանն առաջարկել էր համատեղ քննարկել ու հասկանալ, թե ինչ ռիսկեր կարող է ունենալ ռուսական համակարգի և ամերիկյան կործանիչի միևնույն տարածքում լինելը։ ԱՄՆ նախագահն էլ համաձայնել էր՝ շեշտելով, որ հանձնաժողովի եզրակացությունն, ամեն դեպքում, հաստատելու է ամերիկյան կողմի դիրքորոշումը։

Հավելենք նաև, որ վերոնշյալ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ու Թրամփը պայմանավորվել են Ս-400-ների հարցը քննարկել հունիսի 28-29-ին Ճապոնիայում՝ G20 գագաթաժողովի շրջանակներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *