ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Բուլղարիային 8 միավոր
F-16C/D և Block 70/72 կործանիչների և հարակից միջոցների վաճառքը: Գործարքը գնահատվում է շուրջ 1.673 միլիարդ ԱՄՆ դոլար:
Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանական համագործակցության և անվտանգության գործակալության մամուլի հաղորդագրությունում: Գործարքը պետք է դեռ առժանանա Կոնգրեսի հավանությանը:
Ինքնաթիռներից զատ, ցանկում նեռարված են նաև շարժիչներ, ռադարներ ու սպասարկման միջոցներ և սպառազինություն: