Հնարավոր է Ղրղզստանը սպառազինություն ձեռքբերելու համար 100 մլն դոլարի վարկ վերցնի Հնդկաստանի կառավարությունից։
Այս մասին հայտնում է հնդկական The Economic Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականը գրում է, որ վերջին ամիսներին Ղրղզստանից զինվորական պատվիրակություններ են այցելել Հնդկաստանի տարբեր մասնավոր ձեռնարկություններ և ընտրել են երեք տեսակի սպառազինություն։
Երկիրը հետաքրքրված է մասնավորապես Zen Technologies Ltd ընկերության արտադրանքով: Ընկերությունը արտադրում է նաև հրազենային զենքեր Տ-72 և Տ-90 տանկերի, ինչպես նաև ԲՄՊ–ների համար։ Նշենք, որ Հնդկաստանը իր տարածքում արտադրում է Տ-90ՄՍ տանկեր։
Ղրղզները հետաքրքրություն են ցուցաբերել նաև Larsen and Toubro (L&T) և MKU ընկերությունների արտադրանքների նկատմամբ։