Դավիթ Տոնոյանը կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների նիստին

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստան։ Հունիսի 5–ին նախարարը Անապայում մասնակցելու է ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին։

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը

Ռուսաստանի ՊՆ մամուլի խոսնակ Ռոսիյանա Մարկովսկայան հայտնել է, որ նիստին բացի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարներից մասնակցելու է նաև ԱՊՀ հակաահաբեկչական կոմիտեի ղեկավարը, իսկ նիստին նախարարները քննարկելու են ԱՊՀ երկրների ռազմական համագործակցության մասին 20–ից ավելի հարցեր։ Փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

ՊՆ նախարարների նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *