Հունիսի 4-ին Սիրիա է մեկնել հումանիտար ականազերծողների, բժիշկների և ոստիկանների հերթական խումբը մեկնել է Հալեպ:
ՀՀ ՊՆ կայքը հայտնում է, որ նրանք ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:
Հիշեցնենք, որ 83 անձից մասնագետների, այդ թվում՝ բժիշկների, սակրավորների ու նրանց անվտանգությունը պահպանող մասնագետների խումբը Սիրիա էր մեկնել փետրվարի 8-ին։