Թուրքիան և Հնդկաստանը համատեղ նավաշինական ծրագիր են նախատեսում

Թուրքական TAIS (Turkish Associated International Shipyards) կոնսերցիումը և հնդկական պետական HSL (Hindustan Shipyard Limited) ընկերությունները նախատեսում են համատեղ կնախագծել և կկառուցել 5 նավ՝ հնդկական ռազմածովային ուժերի համար։

Այս մասին հայտնում է Janes ռազմական հանդեսը, հավելելով, որ ընդհանուր գործարքը կկազմի շուրջ 2,31 միլիարդ ԱՄՆ դոլար։ Նավերը կառուցվելու են հնդկական նավաշինարաններից մեկում։

HSL ընկերության նախկին ղեկավար Սարատ Բաբուն հայտնել է, որ իր ղեկավարած կազմակերպությունը մայիսին ավարտել է բանակցությունները թուրքական ընկերության հետ և պլանավորվում է պայմանագիրը կնքել մինչև հունիսի վերջ։

Թուրքական պետական «Անադոլու» լրատվակայքը հայտնում է, որ TAIS ընկերությունը հաղթել է մրցույթը, ինչի շնորհիվ էլ համագործակցելու է հնդկական HSL–ի հետ։ Ըստ թուրքական լրատվակայքի՝ պայմանագիրը ստորագրելու է TAIS–ի կազմի մեջ մտնող Anadolu Deniz İnşaat Kızakları ընկերությունը։ Շինարարությունը կտևի 8 տարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *