ՌԴ-ն ու Չինաստանը պատրաստվում են 2014-ի լայնամասշտաբ զորավարժությունների

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Բիշկեքում ՉԺՀ իր պաշտոնակից Չան Վանցյուանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել է 2014-ին 2 համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնելու հարցը։

Շոյգուն շեշտել է, որ ռուսական կողմի համար կարևոր էր չինական պատվիրակության այցը ռուսական հրամանատարական կայաններ՝ փորձի ու տեղեկությունների փոխանակման տեսանկյունից։ Չան Վանցյուանն էլ իր հերթին զեկուցել էր կառավարությանը ՌԴ-ի հետ համատեղ ծրագրերի, մասնավորապես, կայանալիք զորավարժությունների հարցի շուրջ պայմանավորվածության մասին։

Սու-24Մ կործանիչ

Սու-24Մ կործանիչ

Այսօր էլ՝ հունիսի 26-ին, հայտնի է դարձել, որ Չելյաբինսկի շրջանի Չեբարկուլի զորավարժարանում ընթացիկ տարվա օգոստոսի 1-15-ը կայանալիք ռուս-չինական զորավարժություններում ռուսական զորքերը կիրառելու են Սու-24Մ կործանիչներն ու Մի-24 և Մի-8 ուղղաթիռները։

Համաձայն Կենտրոնական ռազմական օկրուգի մամուլի ծառայության՝ Չինաստանի ՌԾՈւ-ն ներկայանալու է Մի-171, Z-9 ուղղաթիռներով, JH-7A կործանիչներով և այլ սպառազինությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *