«ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՌԴ-ի՝ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցին։
«Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ դա բիզնես է, և Ռուսաստանը նույնկերպ զենք է վաճառում տասնյակ այլ երկրների, այդ թվում նաև ոչ ՀԱՊԿ անդամների»,-Բորդյուժային խոսքերն է մեջբերում է Tert.am-ը։
«Դա ՌԴ-ի շուկան է, այլ հարց է, որ այս դեպքում Ռուսաստանն առաջնությունը տվել է տարածաշրջանում հավասարակշռության պահպանման սկզբունքին»,– ասաց Բորդյուժան, ով նաև նշել է՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններինմ այս դեպքում, Ադրբեջանին զենք վաճառելու որոշման հիմքում դրվում է ամենակարևորը, այն է՝ Կովկասում առաջնահերթությունների պահպանումը։
Բորդյուժան խոստացել է այլ հարցերի պատասխանել ֆորումի երկրորդ օրը։