Ռուսաստանը դուրս է բերել իր զորքերը Սիրիայից

ՌԴ-ն դուրս է բերում իր զորքերը Սիրիայի Տարսոս քաղաքի նյութատեխնիկական ապահովման կայանից։
ՊՆ աղբյուրը հայտնել է ռուսական «Վեդոմոստի» պարբերականին, որ նման որոշումը նպատակ ունի վտանգի չենթարկել սեփական զինվորներին, բացի այդ էլ ցանկացած միջադեպ ռուս խաղաղապահների մասնակցությամբ վատ անդրադառնար Սիրիայի հետ հարաբերություններին։ Ներկա պահին Սիրիայում չկան ՌԴ ոչ միայն զինծառայողներ, այլև քաղաքացիական աշխատողներ։

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ արտգործնախարարի տեղակալ Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Տարսուսի կայանը որևէ ռազմավարական նշանակություն չունի։

Համաձայն արաբական մամուլի՝ այս ամենը կապված է ՌԴ-Կիպրոս ռազմական համագործակցության խորացման ու ռուսական նավերի՝ Լիմասոլի նավահանգստից օգտվելու իրավասություն ձեռք բերելու հետ։ Ռազմինֆոն արդեն հայտնել էր, որ ռուսական զինված ուժերը շուտով շահագործելու են Պաֆոսի ավիաբազան։

Հավելենք, որ Տարսոսի նյութատեխնիկական ապահովման ռազմական կայանը հիմնվել էր դեռևս խորհրդային տարիներին։ Հարավսլավիայի ու Ալժիրի նավահանգիստների հետ համատեղ՝ այն կիրառվում էր ԽՍՀՄ ՌԾՈՒ Հինգերորդ օպերատիվ էսկադրիլիայի կողմից՝ զինտեխնիկայի վերանորոգման, զինվորների հանգստի ու ռազմամթերքի պաշարը լրացնելու նպատակով։ Նշված էսկադրիլիայի հիմնական գործառույթն ամերիկյան նավատորմին դիմակայելն էր։

Ռուս նավաստիները՝ Սիրիայում

Ռուս նավաստիները՝ Սիրիայում

Ներկայումս Միջերկրական ծովում ծառայության մեջ են 16 ռուսական նավերից բաղկացած օպերատիվ միավորումը՝ Սևծովյան նավատորմի ենթակայության ներքո։ Վերջինիս գործառույթների շարքում է ահաբեկչության ու ծովահենության դեմ պայքարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *