Ռուսաստանը ավիապարկը համալրում է Սու–35 կործանիչներով

Ռուսաստանի ռազմաօդային ուժերն այս տարվանից սկսած մինչև 2020 թվականը նախատեսում են ստանալ 20 միավոր Սու–35 կործանիչ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոյին։

Փոխնախարարը այցելել է Յուրի Գագարինի անվան Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարան (ռուս.՝ Комсомольский-на-Амуре авиационный завод, КнААЗ), որտեղ ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին։

Կրիվորուչկոն նաև ևս մեկ անգամ հայտարարել է, որ մինչև տարեվերջ պաշտպանական գերատեսչությունը կստանա առաջին սերիական ՍՈւ–57 կործանիչը։ Նշենք նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտնինը վերջերս հայտարարել էր 76 միավոր Սու–57 կործանիչ գնելու մասին։

Հիշեցնենք, որ Սու 35-ի առաջին արտասահմանյան գնորդը Չինաստանն էր: 2018 թվականի նոյեմբերին ստացել էր իր պատվիրած Սու–35 կործանիչների վերջին խմբաքանակը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *