Կուրորեն չենք ներքաշվի սպառազինությունների մրցավազքի մեջ. Օհանյան

Երևանում ընթացող «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումի ժամանակ ելույթով է հանդես եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Օհանյանն անդրադարձել է ՌԴ-ի՝ Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկայի հարցին:

Սեյրան Օհանյան

«Ադրբեջանի սպառազինության գնումները մեզ  չեն կարող չմտահոգել, բայց մենք գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընեկեր ՌԴ-ի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա, և այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել:

Ռուսաստանի հետ մենք գտնվում ենք սերտ հարաբերությւոնների մեջ և համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ շատ կարևոր փաստաթուղթ ստորագրեցրինք, որը հնարավորություն է տվել ավելի բարձր միջպետական մակարդակի վրա դնել մեր ռազմատենխնիկական համագործակցությունը: Դա նաև հնարավորություն է տալու մեր ռազմաարդյունաբերության և ՌԴ-ի  ռազմաարդյունաբերության ձեռնարկություններին անմիջական պայմանագրեր կնքելու միմյանց հետ: Այնպես որ իրավիճակը վերահսկելի է:

Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ Ադրբեջանի ղեկեվարությունը փորձում է մեզ ներքաշել սպառազինությունների ձեռքբերման այդ մրցավազքի մեջ: Մենք կուրորեն չենք ներքաշվի դրա մեջ: Մենք ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում»,-նախարարի խոսքերն է մեջբերում է PanArmenian.net-ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *