ԱՄՆ–ն խորհրդային ստանդարտի զինամթերքի գնման մրցույթ է հայտարարել

Պենտագոնը 5.45×39, 7.62×25, 7.62×39, 7.62×54, 9×18 և 12.7×108 մմ տրամաչափի փամփուշտների գնման մրցույթ է հայտարարել։ Նշված տրամաչափի փամփուշտները նախատեսված են ԱԿ–74–ի, ՌՊԿ ձեռքի գնդացիրի, ՏՏ և Մակարովի ատրճանակների, ԱԿՄ–ի, ՊԿ գնդացիրի, ՍՎԴ դիպուկահար հրացանի և խոշոր տրամաչափի գնդացիրների համար։

Այս մասին հայտնում է Defence-blog–ը։

Իր հերթին ռուսական պետական «Ռոստեխ» ընկերությունը հայտարարել է, որ իրենք ի վիճակի են արտահանել տվյալ տրամաչափի փամփուշտներ ԱՄՆ–ին, եթե վերջինս չեղարկի դրան խանգարող և այժմ գործող պատժամիջոցները։ Նշենք, որ այս ստանդարտների զինամթերք Ռուսաստանից բացի արտադրում են այլ երկրներ ևս:

Հավելենք նաև, որ ԱՄՆ–ի կիրառած պատժամիջոցների պատճառով ռուսական փամփուշտ արտադրող ընկերությունները տարեկան կորցնում են մոտ 150 միլիոն դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *