Վարժանքների սցենարով պայմանական թշնամին հատել է սահմանը, ապա հակագրոհով ետ շպրտվել

Անցած շաբաթ հայկական զինված ուժերի կորպուսներից մեկը հրամանատարական հավաքներ է արել, որի ընթացքում անցկացվել են մարտավարական վարժանքներ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստանախագծի մայիսի 25-ի թողարկումից։

Հավաքների գործանական մասը անցկացվել է զորավարժարանում, ինչին մասնակցել են զորասերի հրամանատարները, նրանց տեղակալները։ Պարապմունքներից մեկի ընթացքում խաղաղապահների «ԶԱՌ» ուսումնական կենտրոնի պետը ներկայացրել է ամերիկյան MILES ուսումնական համակարգը՝ նպատակ ունենալով սպաներին ցույց տալ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ զորավարժությունների անցկացման հնարավորությունները։

«Եթե ես ունեմ իմ կառավարական կենտրոնը հաստատած տեղ, 16 կմ հեռու իմ զինվորին կարողանում եմ տեսնել ինչով է զբաղված, ոնց է շարժվում մարտի դաշտում։ Կարող ենք համակարգի միջոցով ստեղծել ներմուծական հրահանգներ, տեղադրել ականապատ դաշտ, կիրառել հրետանային կրակ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր»,–նշել է կենտրոնի տնօրեն, գնդապետ Ալեքսանյանը։

Նշենք, որ այս համակարգերը ստացել են ՀՀ ԶՈւ խաղաղապահ ուժերը ԱՄՆ ծրագրերից մեկով։ Դեռ 2017-ին պատմել էինք համակարգի մասին

Զենքի վրա դրվում է լազերային համակարգ, որը ճառագայթ է արձակում, իսկ զրահաբաճկոնին կցվում են ընդունիչները, որոնք ընդունում են ճառագայթը, գրանցում, և այդպես հնարավոր է լինում պարզել՝ արդյոք տվյալ համակարգը կրողը խոցված է, կարիք ունի քողարկվելու կամ դիրքը փոխելու:

Այսինքն՝ զորավարժությունն արվում էր հնարավորինս մոտեցված իրական պայմաններին, սակայն մի տարբերությամբ, որ փամփուշտները իրական չեն, փոխարինվում են լազերային ճառագայթներով: Ավելի մանրամասն՝ այստեղ։

Հավաքների մեկ այլ պարապմունքի սցենարով՝ պայմանական հակառակորդը գրոհել և հատել է սահմանը։ Հայկական ստորաբաժանումները անցել են պաշտպանության և հակագրոհ ձեռնարկել։

ՀՕՊ–ին առաջադրանք է տրվել հայտնաբերել պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը, ոչնչացնել և խոցել այլ օդային հարձակման միջոցներ։ ՀՕՊ ուժերի գործողություններին հաջորդել է հրետանոի գործարկումը, որը ոչնչացրել է հակառակորդի մեծաքանակ ուժեր։ Ներգրավվել են զրահատանկային ստորաբաժանումներ։

Զորավարժության ժամանակ կիրառվել է նաև «Հրամանատրում` առաջադրանքի միջոցով» սկզբունքը. ստորաբաժանման հրամանատարը տեղում կայացրել է որոշումներ և տարբեր ուղղություններով անսպասելի հակագրոհով ոչնչացրել հակառակորդին։

Վարժանքներին հետևել են ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ–լեյտենանտ Արտակ Դավթյանը և ԳՇ պետի տեղակալ, մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ–մայոր Անդրանիկ Մակարյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *