ՌԴ ՊՆ 122 մլն դոլարի տուգանք է պատրաստել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խոշոր տուգանքներ է պատրաստել ռուսաստանին ռազմաարդյունաբերական ընկերությունների համար։

Ուշացումների և պայմանագրերը չկատարելու տուգանքների համար վճարվելիք գումարը  գերազանցում է 4 մլրդ ռուբլին (շուրջ 122 մլն ամերիկյան դոլար)։

Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է ՌԴ ՊՆ ռազմական ներկայացուցչությունների խորհրդի պետ Օլեգ Ստեպանովը։

ՌԴ ՊՆ շենքը

ՌԴ ՊՆ շենքը

Նա նշել է, որ պայմանագրերն ամբողջությամբ չեն կատարել «Ռազմաարդյունաբերական» ընկերությունը, որը զբաղվում է ԲՏՌ-82-ի արտադրությամբ, Սամարայի ավիացիոն գործարանը, որը մատակարարում է Ան-140 ինքնաթիռները, «Մայակ» գործարանը, որն էլ թողարկում է «Վիխր-1» հակատանկային հրթիռները և մի քանի այլ ընկերություններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *