Թուրքիա է այցելել Ադրբեջանի Ներքին զորքերի հրամանատարը

Մայիսի 22-25-ը պաշտոնական այցով Թուրքիա է մեկնել Ադրբեջանի Ներքին գործերի նախարարի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար, գեներալ–լեյտենանտ Շահին Մամեդովի ղեկավարած պատվիրակությունը։

Այս մասին հայտնում է ադրբեջանական մասնագիտացված «Ազերիդիֆենս» կայքը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ–ին։ Ըստ աղբյուրի՝ ՆԶ հրամանատարը նախ հանդիպել է Թուրքիայի Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Արիֆ Չեթինին, այնուհետև Թուրքիայի զինված ուժերի ԳՇ պետ Յաշար Գյուլերին, Ներքին գործերի նախարարի տեղակալ Մուհթերեմ Ինջեին, Ժանդերմերիայի և սահմանային անվտանգության ակադեմիայի պետ գեներալ–լեյտենանտ Հուսեյն Քարթօղլուին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *