ԵՄ պատժամիջոցները խանգարում են բուլղարա–բելառուսական ուղղաթիռային գործարքին

Տևական ժամանակ է Բելառուսը չի արդիականացնում բուլղարական Սու-25 ինքնաթիռները, քանի որ ԵՄ պատժամիջոցների պատճառով Բուլղարիան չի կարողանում փոխանցել պայմանագրով նախատեսված փողը։

2018-ի նոյեմբերին բելառուսական ավիացիոն վերանորոգման գործարաններից մեկը Բուլղարիայի հետ պայմանագիր էր կնքել, որով պարտավորվում էր բուլղարական 14 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռները կապիտալ վերանորոգել։ Գործարքը հաշվվում էր 85,5 մլն ամերիկյան դոլար (առանց ԱԱՀ)։

Արդեն դեկտեմբերին, Բուլղարիայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ գումարի կեսը (45,7 մլն դոլար) փոխանցել են, սակայն այն Բելառուս չի հասել, բանկը ետ է վերադարձրել է այն՝ պայմանավորված պատժամիջոցների սահմանած քաղաքականությամբ։ Այս մասին պատմում է բուլղարական «Դնեվնիկ» պարբերականը։

ԵՄ–ն Բելառուսի նկատմամբ էմբարգո էր սահմանել 2011 թվականին, որով արգելվում էր Բելառուսին վաճառել, մատակարարել, փոխանցել սպառազինություն, որը կարող է կիրառվել ներքին ռեպրեսիաների դեպքում։

ԵՄ համար այս պատժամիջոցների պատճառը 2010 թվականի Բելառուսի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության բողոքի ակցիաների ճնշումն էր։ Գործող և այն ժամանակ հաղթած նախագահի դեմ ցույց անողները փորձել էին մտնել կառավարության շենք։ Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվել էին։ 2019-ի փետրվարին ԵՄ–ն մեկ տարովերկարաձգեց այս պատժամիջոցները։

Կողմերը պնդում են, որ այս գործարքը ոչ մի կերպ չի կարող ընկնել պատժամիջոցների տակ, որովհետև զինտեխնիկան ժամանակավոր է լինելու Բելառուսի տարածքում։ Այս պահին արտաքին գործերի նախարարությունը բանակցում է խնդրի լուծման շուրջ։


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *