Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը և կյանքի կոչել վերջին երկու տարիների ընթացքում երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան
Յոգեշվար Շանգվանը և Հնդկաստանում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
Ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչև այժմ կատարված աշխատանքները և նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները, ինչպես նաև քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: