Զինծառայողներին ելակի, լիմոնի, եղրևանու հոտերով օճառ կտրվի, փոխվել է տափաշիշը․ գնդապետ

Հայկական բանակում թարմացվում է ձեռքի օճառեղենը, հնարավոր է՝ նոր նմուշների 50 գրամանոց կտորներով օճառներ տրվի։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԶՈւ իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։

Նրա խոսքով՝ նոր են նաև տափաշշերը, որոնք արտադրվում են ՀՀ-ում՝ սննդային պլաստմասից։ Նախկինում տափաշշերը ներկրվում էին դրսից և մետաղական արտադրության էին։

ՊՆ-ն որոշել է տեղական արտադրությունից օգտվել, սակայն ՀՀ-ում ալյումինե տափաշշեր չեն կարողանում արտադրել, խնդիրը տեխնոլոգիան է․ տափաշիշը օվալաձև է։ Մետաղականները ծառայում են 6 տարի, իսկ սրանք՝ 2 տարի։ Վերջիններս ամեն դեպքում մի քանի անգամ ավելի էժան են, քան ալյումինեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *