Զինծառայողների աշխատավարձը կբարձրանա հավելավճարների հաշվին

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հավելավճարների հաշվին բարձրացնում է զինծառայողների աշխատավարձը։ Սրա համար հաստատված պաշտպանական բյուջեի ներքին վերաբաշխումների արդյունքում 6 ամսվա համար կառանձնացվի 1 մլն 336 հազար ՀՀ դրամ:

Ծրագիրը նախատեսվում է նախնական 5 տարվա կտրվածքով։

Որոշման նախագծի մեջ նշվում է, որ առաջարկվում է ծառայության առանձնահատկություններով պայ­մա­նա­­վոր­­­ված հավելումները (գործակիցները) համապատասխանեցնել ծառայողական խնդրի կարևորությանն ու ծանրաբեռնվածությանը։

«Ներկայացված միջոցառումների իրականացումն անհրաժեշտ է մարտական հեր­­թապահություն և առօրյա գործունեության այլ առանձնահատուկ պայմաններում ծա­­ռա­յություն իրականաց­նող զինծառայողներին խրախուսելու, զինծառայության գրավ­­չությունը, նրանց մարտա­կան ոգին և ԶՈՒ կարողությունները բարձրացնելու համար»:

Նախարարը կառավարության նիստին ասել է, որ կրտսեր կազմի զինծառայողների աշխատավարձերը բարձրանալու են միջինը 18 տոկոսով, իսկ հատուկ պայմաններում ծառայողները կստանան հավելավճարներ, որոնղ հաշվին կմեծացնեն աշխատավարձերը։

«Հարգելի՛ գործընկերներ, բարձրագույն սպայական կազմի և կրտսեր ենթասպայական կազմի հավելումների համահավասարեցում է իրականացվում։ Մոտավորապես համահավասար հավելում են ստանալու և՛ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և՛ պայմանագրային շարքայինը»,- մասնավորապես ասել է Տոնոյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *