Թուրքիայում վերջացել է “Anatolian Phoenix-2019” զորավարժությունը

Մայիսի 23-ին Թուրքիայի Քոնյա քաղաքում անցկացվել է Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի հետ համատեղ “Anatolian Phoenix-2019” զորավարժության վերջին փուլը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Զորավարժությանը մասնակցել է Ադրբեջանի օդուժի 2-ական միավոր Մի-35 և Մի-17 ուղղաթիռ և 60 զինծառայող։

Հիշեցնենք, որ զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 13-ին։ Ադրբեջանի պատվիրակությունը Թուրքիա էր մեկնել մայիսի 11-ին։ Ադրբեջանական կողմը հրապարակել է ընթացող զորավարժությունից կադրեր, ինչից դատելով՝ ենթադրել էինք, որ ուղղաթիռներից զատ վարժանքներին մասնակցել էր նաև Ադրբեջանի ԶՈւ հատուկջոկատային ստորաբաժանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *