Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան ամփոփել է ձմեռային ուսումնական փուլը

Մայիսի 23–ին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի 102-րդ բազայի հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովը ամփոփել է ձմեռային ուսումնական փուլի արդյունքները։

Այս մասին Razm.info–ին հայտնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից։

102–րդ ռազմաբազան փմեռային ուսումնական փուլի ընթացքում իրականացրել է ավելի քան 80 կրակային վարժանքներ, որից 30–ը դասակի կազմով, 15–ը՝ վաշտի կազմով և 3–ը՝ գումարտակի կազմով։

102–րդ ռազմաբազայի օդաչուները ՄիԳ–29 կործանիչներով, Մի–8ՄՏՇ և Մի–24Պ ուղղաթիռներով, կատարելով մոտ 500 թռիչք, ունեցել են մոտ 2000 ժամ թռչքաժամանակ։ Ռազմաբազայի բոլոր ստորաբաժանումների գործնական պարապմունքների հաճախականությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 10 տոկոսով։

Նշենք, որ Ռուսաստանի ՊՆ–ն տարեսկզբին հայտարարել էր, որ 2019 թվականի ընթացքում Հարավային ռազմական շրջանի զորավարժությունների ու գործնական պարապմունքների հաճախականությունն աճելու է 10 տոկոսով։

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմում են նաև Հայաստանում, Հարավային և Հյուսիային Օսիաներում,  Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *