Հայկական բեռնատար ինքնաթիռները Դոնի Ռոստովում (ֆոտո)

russianplanes.net կայքում հայտնվել են Հայաստանի ռազմաօդային ուժերին պատկանող «Իլ-76Մ» (կ/հ 86852) 7 «Իլ-76ՏԴ» (կ/հ 76310) բեռնատար ինքնաթիռների լուսանկարներ, որոնք արվել են Դոնի Ռոստովի օդանավակայանում այս ամիս։

«Իլ-76Մ» ինքնաթիռի բեռնատարողությունը 42 տոննա է, իսկ «Իլ-76ՏԴ» ինքնաթիռինը` 50։ Թե հատկապես ինչի հետևից էին մեր ինքնաթիռները ժամանել Դոնի Ռոստով, կարելի է միայն գուշակություններ անել։

Ի դեպ, հետաքրքիր է, որ «Իլ-76ՏԴ» (կ/հ 76310) ինքնաթիռը նոր է ձեռք բերվել։ Նախկինում հայաստանի ռազմաօդային ուժերը ունեին երկու «Իլ-76Մ» տիպի բեռնատար ինքնաթիռներ (կ/հ 86040 և 86852), իսկ «Իլ-76ՏԴ»-ն Հայաստանում է հայտնվել 2010 թվականին, իսկ 2011 թվականի հունիսից Հայաստանի ռազմաօդային ուժերի կազմում է։ Կարելի է ենթադրել, որ ռազմական բեռնափոխադրումների քանակն այնքան է ավելացել, որ ևս մեկ բեռնատարի կարիք է առաջացել։

2 responses to “Հայկական բեռնատար ինքնաթիռները Դոնի Ռոստովում (ֆոտո)

  1. Pingback: Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է առաջին չորս Մի-35 ուղղաթիռները (ֆոտո) | Ռազմ.info

  2. Pingback: Հայկական «Իլ-76»-ը նորից Դոնի Ռոստովում է (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *