Ադրբեջանում փորձարկել են ST-12.7 դիպուկահար հրացանը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի տեղակալ Ազադ Մամեդովի խոսքերով՝ ST-12.7 դիպուկահար հրացանները հաջողությամբ անցել են 1600մ հեռավորության վրա կրակի փորձարկումը։

Նախարարի տեղակալի խոսքերը փոխանցում է ադրբեջանական մասնագիտացված «Ազերիդիֆենս» կայքը։ Ըստ աղբյուրի` 12.7×108մմ տրամափաչով այս հրացանները տարբերվում են իրենց թեթև քաշով, թեև քաշը չի նշվում։

Նշենք, որ այս հրացանի առաջին նախատիպը ներկայացվել է Բաքվում կայացած ADEX-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։ Բացի այդ՝ ցուցահանդեսին ներկայացված էին նաև 23×115մմ տրամաչափի
նոր IST-23 և 8.6×70մմ տրամաչափի ST-338 «Վաշագ» դիպուկահար հրացանները:

 ST-338 «Վաշագ» 8.6x70 մմ տրամաչափով ինքնաձիգը
ST-338 «Վաշագ» 8.6×70 մմ տրամաչափով ինքնաձիգը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *