«Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը․ ԱԳՆ խոսնակ

Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է։ Ըստ այդմ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառումը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքի խախտումները։ Այս մասին այսօր հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Հայաստանը մշատապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը՝ հատկապես ծանր հանցագործությունների պարագայում և հատկապես այն պարագայում, երբ ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի և միջազդային մարդասիրական իրավունքի խախտումներին:

Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդու իրավունքի խախտումները։ Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների և միջազգային իրավունքների խախտումների, իսկ այդ հանցագործության հերոսացումը և դրանք կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է։

Մենք ականատես ենք եղել դրանք, երբ մարդասպանության համար դատապարտված անձն արտահանձնվելուց հետո հերոսացվել է և վերածվել է պաշտամունքի առակայի, միայն նրա համար, որ հայ էր սպանել։ Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում կանխարգելել նման զարգացումները», – մասնավորապես նշել է Նաղդալյանը։

Նշենք, որ Բաքուն առաջարկում է «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել ռազմագերիներին, ինչը պաշտոնապես մերժել է Արցախը։ Խնդիրն այն է, որ Արցախի բանտում են Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցիների դիվերսանտները, որոնք սպանել էին հայկական բանակի սպայի, 17-ամյա պատանու, վիրավորել քաղաքացիականի։ Այս մարդիկ ռազմագերիներ չեն, ինչպես պնդում է Ադրբեջանը, նրանք հանցագործներ են։

Ձերբակալված դիվերսանտներից մեկը՝ Դիլգամ Ասկերով
Ձերբակալված դիվերսանտներից մեկը՝ Դիլգամ Ասկերով


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *